Ռակիտիչը մերժել է Չելսիի, Յուվենտուսի ու ՄՅՈւ-ի առաջարկները
SportԿատալոնական «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ամռանը կարող էր փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես տեղեկացնում է «El Mundo Deportivo»-ն, 28-ամյա ֆուտբոլիստը մի քանի գրավիչ առաջարկներ է ստացել, սակայն մերժել է դրանք:
Ռակիտիչին պայմանագիր են առաջարկել «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Սակայն նա ցանկանում է երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2019 թվականին: