Եվրոպան ԱՄՆ-ի ճնշման ներքո փորձում է «կտրել» Ռուսաստանի հետ հարաբերությունները. Լավրով
International newsԵվրոպան ԱՄՆ-ի ճնշման ներքո փորձում Է «կտրել» Ռուսաստանի հետ հարաբերությունները, քաղաքական արժեքների այս գերակայությունը տնտեսականների նկատմամբ հակասում Է Արեւմուտքի մշտական գաղափարախոսությանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի բացման առթիվ Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի համար կայացած հարցազրույցում:
«Եվրոպան այժմ ինքն Է ցանկանում ԱՄՆ-ի թելադրանքով «կտրել» մեզ հետ իր հարաբերությունները,- ասել Է նա:- Սակայն Եվրոպայում կան ոչ քիչ երկրներ, որոնք դա անում են միանգամայն գիտակցաբար՝ ուղղակիորեն հայտարարելով, որ այս դեպքում (Ռուսաստանին պատժելու) քաղաքականությունը պետք Է գերիշխի տնտեսության նկատմամբ»:
«Դա լիովին հակասում Է այն բանին, ինչ միշտ դավանել Է Արեւմուտքը»,- ընդգծել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: