SpaceX-ը մեկնարկից առաջ կորցրել Է Falcon 9 հրթիռը եւ 200 մլն դոլարի բեռը
International newsՔանավերալի հրվանդանի տիեզերակայանից սեպտեմբերի 3-ին պլանավորված արձակումից առաջ Falcon 9 հրթիռի նախաթռիչքային փորձարկումը հանգեցրել Է իր իսկ հրթիռի, 200 միլիոն դոլար արժողությամբ առեւտրային բեռի կորստի, ինչպես նաեւ SpaceX ընկերության հրթիռների հետագա արձակումների անորոշության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սեպտեմբերի 1-ին Քանավերալի հրվանդանի տիեզերակայնում՝ SpaceX-ի մեկնարկային հրապարակում պայթել Է Falcon 9 հրթիռը: Ընկերության սեփականատեր գործարար Իլոն Մասքը հայտնել Է, որ պայթյունը տեղի Է ունեցել հրթիռի արագացուցիչի թթվածնի բաքում՝ վառելիքի լցավորման ժամանակ, դրա հետեւանքով կորստի են մատնվել հրթիռն ինքը եւ Amos 6 արբանյակը, որը պատկանում Էր Իսրայելի Spacecom ընկերությանը:
Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Առայժմ ամենամեծ վնասը կրել Է առաքելության պատվիրատուն՝ Իսրայելի Spacecom ընկերությունը, որին Է պատկանում 200 միլիոն դոլար արժողությամբ ապարատը:
«Amos 6 կապի արբանյակն ամենախոշորն ու ամենաառաջավորն Է, որն Իսրայելում (A) ուժերի կողմից երբեւԷ կառուցվել Է (Spacecom) օդատիեզերական ընկերության համար»,- հայտարարել Է գործնականում իսրայելական բոլոր հրթիռների արտադրողը՝ (A) ընկերությունը:
Ապարատը նախատեսված Էր Մերձավոր Արեւելք, Եվրոպա եւ Աֆրիկա հեռուստատեսային եւ ինտերնետ-ազդանշանի հաղորդման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: