Yerevan, 04.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՄԻՊ-ը իրավական վերլուծություն է հրապարակել ՀՀ-ում համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ

Society

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է վերլուծություն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է հասցեագրվել Տավուշի մարզի Կոթի, Ոսկեպար, Բարեկամավան գյուղերի 1255 բնակիչների ստորագրությամբ դիմում, որում ներկայացված է ՀՀ համայնքների խոշորացման գործընթացի, այդ թվում` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման վերաբերյալ մասնագիտական եզրահանգում տրամադրելու խնդրանք: Ըստ դիմումի՝ ՀՀ կառավարության կողմից նշված օրենքում փոփոխություններ նախաձեռնելու գործընթացը տեղի է ունեցել խախտումներով:

Դիմումի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում իրականացվել է իրավական համակողմանի վերլուծություն: Իբրև վերլուծության աղբյուր՝ հիմք են ընդունվել ինչպես այս ոլորտի օրենսդրական կարգավորումները, դրանց գործնական իրացման պրակտիկան, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցների մասնագիտական հրապարակումներն ու քննարկումները, բնակիչների մտահոգությունները: Հաշվի են առնվել նաև ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պարզաբանումները: Վերլուծվել են միջազգային չափանիշներն ու արտասահմանյան երկրների համապատասխան փորձը: 

Վերլուծության հիմնական եզրահանգումներն ու առաջարկություններն են` 

·  Միջազգային փորձը վկայում է, որ ընդհանրապես համայնքների խոշորացման գործընթացը կարող է նպաստել երկրում բազմաթիվ մարտահրավերների հաղթահարման, այդ թվում՝ այնպիսի խնդիրների լուծման, ինչպիսիք են՝ համայնքային բնակչությանը մատուցվող ծառայությունների ցածր որակը, թույլ զարգացած ենթակառուցվածքների և համայնքներին տրամադրվող ֆինանսական միջոցների սղությունը, կենտրոնական իշխանության կողմից տրամադրվող դոտացիաներից և սուբսիդիաներից  համայնքների կախվածությունը և այլն:

·  Համայնքների միավորման կամ բաժանման գործընթացի լեգիտիմության անհրաժեշտ նախադրյալներ են՝ այդ գործընթացի իրականացումը հանրային շահերից ելնելով և համայնքային բնակչության կարծիքի պարտադիր հաշվառմամբ:

·  Անընդունելի է, որ Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի ծավալների ընդլայնումն իրականացվել է դրա վերաբերյալ ոչ բավարար հանրային իրազեկվածության ու հանրային դրական ընկալման բացակայության պայմաններում:Այսպիսի չարդարացված շտապողականությունը գործնականում կարող է խաթարել գործընթացի հետևողական իրագործումը և առանցքային նշանակության հարցերում բացթողումների ու թերացումների պատճառ դառնալ` չապահովելով Կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգային դրույթների և ակնկալվող տեսլականի իրագործումը:

·  Մտահոգիչ է, որ համայնքների խոշորացմանն առնչվող օրենսդրական վերջին փոփոխությունները նախաձեռնվեցին` գործընթացի փուլային, աստիճանական կենսագործմանն ուղղված պիլոտային ծրագրի արդյունքները չունենալու պայմաններում: Ամեն դեպքում, բացակայում են պիլոտային ծրագրի իրագործման վերաբերյալ հրապարակային և հանրամատչելի պաշտոնական համապարփակ պարզաբանումները կամ հրապարակումները: Սրանք են նաև պատճառն այն բանի, որ շահագրգիռ համայնքների բնակիչների մոտ բացակայում է վստահությունը գործընթացի նկատմամբ:

·  Համայնքների խոշորացման գործընթացի բարեհաջող կենսագործումը հնարավոր է թվում գործընթացին հասարակության պատշաճ մասնակցության և տեղեկացված լինելու իրավունքների լիարժեք երաշխավորման միջոցով: Անհրաժեշտ է ապահովել գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև դրանով պայմանավորված` որոշակիությունը և կանխատեսելիությունը: Համայնքի կարծիքը լսելու սահմանադրական պահանջի բովանդակությունը չի կարող սահմանափակվել համայնքների կարծիքի ինքնանպատակ լսումով՝ առանց որևէ իրավական հետևանքի:

·  Վերը շարադրված պահանջներն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել հրապարակային ժամանակացույց և դրա հիման վրա իրականացնել քննարկումներ` հնարավոր բոլոր դեպքերում ներգրավելով նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Այդ քննարկումները պետք է արվեն առանձին փուլերով և հատկապես նախատեսված լինեն համայնքային բնակչության լայն շերտերի, գործընթացի ազդեցության հետևանքներն անմիջականորեն իրենց վրա կրող թիրախային խմբերի համար:

·  Համայնքների խոշորացման գործընթացի վերը նշված պահանջները պետք է ապահովվեն այնպես, որ համայնքի բնակիչը կարողանա իր վրա անմիջականորեն զգալ խոշորացման սպառիչ և իրական արդյունքը:      

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի իրավական վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

 

IDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance