Սինգապուրում հայտարարել են զիկա վիրուսով վարակվելու 38 նոր դեպքի մասին
International newsՍինգապուրում զիկա վիրուսով վարակվելու 38 նոր դեպք է գրանցվել, այդ թվում`2 հղի կանանց մոտ:
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ երկրում գրանցվել է 189 վարակակիր, ներառյալ` 2 հղի կանայք, փոխանցում է BBC-ն:
Սինգապուրում առաջին վարակման մասին հայտարարվել է օգոստոսի 27-ին: Երկրի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել բոլոր կանանց, ում մոտ հայտնվել են զիկա վարակի ախտանշաններ, թեստ անցնել: Բացի այդ, գերատեսչությունը խորհուրդ է տվել այդ թեստն անցնել բոլոր այն կանանց, ում ամուսինների մոտ վարակի ախտանշաններ են հայտնաբերվել:
Ավստրալիայի, Թայվանի և Հարավային Կորեայի իշխանությունները հղի կանանց կոչ են արել զերծ մնալ Սինգապուր այցելություններից` առանց ծայրահեղ անհրաժեշտության: