Արցախի նախագահը ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկել է խորհրդարանական կապերին առնչվող հարցեր
PoliticsԱրցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանական կապերին առնչվող հարցեր: