Սիրիայում ԻՊ-ին պատկանող ստրկուհիների բանտ է հայտնաբերվել
International newsՍիրիայի Մանբիջ քաղաքում «Իսլամական պետությանը» պատկանող ստորգետնյա բանտ է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` գրոհայինները բերդում կանանց պահում էին սեքս-ստրուկների կարգավիճակով. նրանք ապրում էին վանդակներում և քնում մաշված ներքնակների վրա: Իսկ կերակրում էին նրանց աղացած մսի և ջրի խառնուրդով`շան համար նախատեսված ամաններից:
Վանդակներում թմրանյութեր, հակաբեղմնավորիչներ և սեռական խթանիչներ են հայտնաբերվել: Բացի այդ, վանդակներում նաև կտտանքների համար նախատեսված բազմաթիվ իրեր են եղել:
Մանջիբ քաղաքը, որտեղ 80 000 բնակչություն կա, իսլամիստներից ետ է գրավվել անցյալ ամիս:



