Ինչո՞ ւ եք խեղճացել, ո՞ ւմ առաջ եք խեղճացել, բա ամոթ չէ՞. Արամ Մանուկյանը վանաձորցիներին ըմբոստանալու կոչ արեց
PoliticsՎանաձորում երեկ ընդդիմադիր երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը,-այս մասին հայտնում է ORER.am-ը:«Ես ուզում եմ ձեզ մի քիչ ամոթանք տալ, Գյումրին կանգնած է, Սևանը կանգնած է, Գավառը կանգնած է, բոլոր նրանք ովքեր դժգոհում են շրջանառության հարկից ըմբոստանում են, կռիվ են տալիս: Բա դուք ո՞ւր եք: Մեզ բոլորիս համոզել են, որ կուտակային համակարգը լավ բան է, բայց դուք չեք հասկանում: Այսինքն 30 տարի փող կտաս, 30 տարի հետո յա էշը սատկած, յա իշատերը, այն ժամանակ թոշակ ստանաս»,-խոսքն ուղղելով վանաձորցիներին ասաց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը շեշտեց, որ ինչքան հասարակությունը սեղմվի, իշխանությունն այնքան սեղմելու է և վանաձորցիներին «մեղադրեց» խելոք, հեզ ու չափից դուրս համբերատար լինելու մեջ. «Շատ եք խելոք, հեզ, ճկուն, համբերատար, ո՞ ւր է մնացել էն լոռեցին: Ինձ թվում է, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը մեր պապերը, ձեր պապերը չեն արել: Ինչո՞ ւ եք խեղճացել, ո՞ ւմ առաջ եք խեղճացել, բա ամոթ չի՞, բա 108 հերոս է այս քաղաքը տվել` պանթեոնում պառկած են: Հանկարծ այդ հերոսների տղերքը Հայաստանը լքում են: Դուք խելոք կզում , վեշ-մեշ հավաքում ու գնում եք` գլուխներդ ձիգ կանգնելու փոխարեն: Ե՞ րբ եք ըմբոստանալու և ասելու` ես պիտի մնամ, մի երկու գողը պիտի գնան: Լուծումը շատ հեշտ է: Մի երկու գողը գնալու փոխարեն տարեկան հարյուր-հազարներով գնում եք: Բա սա ամոթ չի՞, բա ձեր նամուսն այստեղից չի՞ շարժվում: Էլ ի՞ նչ անեն, որ ասեք` հերիք է: Բան կա, որ չի թանկացել Սերժի ժամանակ: Գազ, լույս, ուսման վարձ, անձնագրի վճար… Մենք սգի մեջ ենք, քնած ենք: Հելե՛ք: Ոտիք հելե՛ք ամոթ է, տեր կանգնեք երկրին; Լոռցիք մի՛ քնեք: Հրանտ Մաթևոսյանն ասում է` մեր երկրի ողնաշարը ջարդելու է եղունգի չափ խելք ունեցողը, ու այսօր եղունգի չափ խելք ունեցողը ձեզ տիրում է, հեծնել է, չի տիրում: Բայց նույն Հրանտն էլ ասում է` քեզ տիրողի աչքը հանի՛ր: Մի վախեցի՛ր»:
Արամ Մանուկյանը իր խոսքում նշեց, որ կամ հայ ժողովուրդը ողնաշարն ուղղում և ասում է` հերիք է, կամ ոչնչանալու է: Այնուհետև իր` վանաձորցի զոհված ընկերների անունից ասաց. «Ես իմ զոհված ընկերների անունից եմ ասում` Սոսի, Վարդանի անունից եմ ասում, հերիք եղավ, բոլ եղավ: Վանաձորցի՛ք, լոռեցի՛ք ոտքի կանգնե՛ք, մենք գնում ու սկսում ենք: Այս երկրին տեր կանգնել է պետք, ով չեկավ ամոթ իրեն»:
Վանաձորցիները ելույթով հանդես եկող բոլոր պատգամավորիներին խոստացան հոկտեմբերի 10-ին լինել Ազատության հրապարակում: