Ագուերոն որակազրկվեց եւ չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին
SportԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) 3 խաղով որակազրկել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին: Արգենտինացին պատժվել է Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Վեստ Հեմի» պաշտպան Ուինսթոն Ռիդին արմունկով հարվածելու համար, գրում է Daily Mail-ը:
Հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիները չէր նկատել այդ խախտումը, որը չի վրիպել FA-ի ուշադրությունից: Այսպիսով, Ագուերոն չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հաջորդ տուրի դերբիին: «Մանչեսթեր Սիթին» կբողոքարկի նրա որակազրկոմը:
Հիշեցնենք, որ Պերմեյր լիգայի երրորդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը «Վեստ Հեմին» հաղթել է 3:1 հաշվով:
