Հարավային Կորեան ցանկանում է ԵԱՏՄ-ի հետ կնքել ազատ առևտրի մասին համաձայնագիր
International newsՀարավային Կորեան դիտարկում է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը։ Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն։
Նախագահի խոսքով՝ Հարավային Կորեան դիտարկում է հարևան տարածաշրջանների շրջանակում միավորման նոր տարբերակներ։ Այսպիսով՝ կորեացիները հետաքրքրված են այն բանում, որպեսզի Հեռավոր Արևելքը միացնի Խաղաղօվկիանոսյան երկրները Եվրասիական երկրների հետ։
«Նախկինում Կորեան ազատ առևտրի մասին համաձայնագրեր է կնքել ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի հետ։ Այդ իսկ պատճառով եթե մեզ հաջողվի նման համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ, որում Ռուսաստանը առանցքային դեր է խաղում, ապա դա կհանգեցնի Եվրասիայի տնտեսական ինտեգրման ակտիվացման և Հեռավոր Արևելքի զարգացման տեմպերի աշխուժացման»,- ասել է է նա։
Նախագահը նշել է, որ երկու կողմերը պետք է գործնական արդյունքներ ստանան փոխշահավետ հիմքի վրա համագործակցությունից։