Մոուրինյոն Շվայնշտայգերին չի հայտավորել Եվրոպայի լիգային
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին չի հայտավորել Եվրոպայի լիգայի 2016/17թթ. մրցաշարին, հաղորդում է BBC-ն:
32-ամյա Շվայնշտայգերն արդեն վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմ, սակայն Մոուրինյոն հույսեր չի կապում նրա հետ:
Վերջերս Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» լինելու է իր վերջին ակումբը Եվրոպայում: Գերմանացու գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ի ամռանը։