«Ռեալի» այս կազմը լավագույնն է վերջին 20 տարում. Marca-ի հարցումը
SportՄադրիդի «Ռեալի» այժմյան կազմը լավագույնն է վերջին 20 տարում: Նման եզրահանգման է եղել իսպանական Marca-ն՝ ամփոփելով հարցման արդյունքները:
Հարցվածների 28 տոկոսը (8500 ձայն) կողմ են արտահայտվել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի ընտրած կազմին: Պերեսը կարծում է, որ «Ռեալի» այժմյան կազմը հնարավոր չէ ուժեղացնել:
Երկրորդ տեղում է 2002/03թթ. մրցաշրջանի «Ռեալը», որում խաղում էր թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Եռյակը եզրափակել է 2013/14թթ. մրցաշրջանի «Ռեալը», որը Կարլո Անչելոտիի հետ հաղթել էր Չեմպիոնների լիգայում: