Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է Մանչեսթեր
SportՀայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածքի պատճառով չի մասնակցելու 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ Դանիայի հետ խաղին, վերադարձել Մանչեսթեր։
Այս մասին ֆուտբոլիստը տեղեկացրել է՝ գրառում կատարելով սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում։
«Սիրելի՛ երկրպագուներ, շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Ես շատ եմ գնահատում ինձ համար ձեր անհանգստությունը: Բուժումս շարունակելու համար վերադարձել Մանչեսթեր, և հույս ունեմ՝ շուտ կապաքինվեմ:
Հավաքականում թիմակիցներիս որակավորման փուլի հաջող մեկնարկ եմ ցանկանում վաղը Դանիայի հետ կայանալիք խաղում: Որպես ազգային հավաքականի ավագ՝ ակնկալում եմ թիմային ոգի ու վճռականություն: Կլինեմ թիմի հետ ամբողջ հոգով ու սրտով»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդի վնասվածքից կապաքինվի 7-10 օրվա ընթացքում։ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 10-ին, մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է։