Սինգապուրում զիկա վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 215-ը
International newsՍինգապուրի առողջապահության նախարարությունը և Շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունը համատեղ հայտարարությամբ հաստատել են զիկա վիրուսով վարակվելու 26 նոր դեպքի մասին: Այդպիսով, երկրում հիվանդների թիվը գերազանցել է 21-ը:
Հայտարարությունում նշվում է, որ խոսքը երկրի ներսում վիրուսով վարակվելու մասին է, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ օգոստոսի 27-ից Սինգապուրում 115 մարդու մոտ հայտնաբերվել է զիկա վիրուս: Երկրում վարակված արտասահմանցիների մեծ մասն աշխատել են շինարարության ոլորտում: Նախարարությունում նշել են, որ բոլոր հիվանդները չեն լքել երկրի սահմանները: