ԱՄՆ ԶՈւ թուրք-սիրիական սահմանի մոտ հարվածներ են հասցրել ԻՊ դիրքերին
International newsԱմերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել ԻՊ դիրքերին թուրք-սիրիական սահմանի մոտ: Ընդ որում գործածվել է նոր շարժական հրթիռային համակարգ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ԻՊ դեմ պայքարի հարցերով կոալիցիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերգը իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ ԱՄՆ զորքերն անցած գիշեր Սիրիայում՝ թուրքական սահմանի մոտ, հարվածներ են հասցրել ԻՊ դիրքերին՝ կիրառելով HIMARS համակարգը, որով վերջերս են համալրել իրենց սպառազինությունները: