Գերմանիայում քրդերի ցույցին 30.000 մարդ է հավաքվել
International newsԳերմանիայի Քյոլն քաղաքում քրդերի ցույցին մոտ 30.000 մարդ է հավաքվել: Նրանք դեմ են հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գործողություններին Սիրիայի հյուսիսում, գրում է Deutsche Welle-ն:
Ակցիայի որոշ մասնակիցներ եկել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանի դիմանկարով: Վերջինս գտնվում է թուրքական բանտում:
Քյոլնի ոստիկանության ղեկավար Յուրգեն Մատիեսը նշել է, որ կուսակցության խորհրդանիշը ակցիայի ժամանակ օգտագործելն արգելված է: Ցույցի ժամանակ կարգուկանոնին հետևել է ավելի քան 1000 ոստիկան: