Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ՔԱԿ-ի 11 օբյեկտ
International newsԹուրքիայի ռազմաօդային ուժերը Վան նահանգի Թոնդրակ և Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջաններում ավիահարվածներ են հասցրել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերին` ոչնչացնելով 11 օբյեկտ, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբը, այդ շրջաններում նախօրեին տեղի են ունեցել ՔԱԿ-ի դեմ մեծածավալ գործողություններ: Արդյունքում Թոնդրակի շրջանում զոհվել է 8 թուրք զինվորական և ՔԱԿ-ի 11 անդամ, իսկ Չուքուրջա շրջանում` 7 թուրք զինվորական և հարյուրից ավել ՔԱԿ-ի անդամներ: