Մեծ Բրիտանիայում անհետ կորել են հարյուրավոր փախստական երեխաներ
International newsՄեծ Բրիտանիա որպես փախստական առանց մեծերի ուղեկցությամբ տեղափոխված հարյուրավոր երեխաներ անհետ կորել են երկրի տարածքում, գրում է բրիտանական Independent պարբերականը` վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները:
Ըստ պարբերականի՝ վերջին հինգ տարիների ընթացքում առանց մեծերի ուղեկցությամբ երկիր է ժամանել մոտ 10 հազար անչափահաս: Նրանք դարձել են փախստական՝ փրկվելով պատերազմից, աղքատությունից կամ հայրենիքում հալածանքներից:
Վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 360 երեխա անհետ կորել է իշխանությունների տեսադաշտից, գրում է պարբերականը: Նրանցից 200-ը արդեն երկու տարուց ավել է՝ կապեր չունեն սոցիալական աշխատողների հետ, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում նրանց անվտանգության մասին:
Եվրոպոլ հետախուզական գործակալության տվյալներով՝ Եվրոպայի տարածքում կա այդպիսի՝ կորած համարվող շուրջ 10 հազար երեխա: