ԶԼՄ-ները պատմել են, թե ինչու Օբամայի ինքնաթիռին կարմիր գորգով սանդուղք չեն մոտեցրել
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ինքնաթիռին կարմիր գորգով սանդուղք տրամադրելու Պեկինի առաջարկությունը չեղարկել է Վաշինգտոնը, հայտնում է South China Morning Post պարբերականը՝ հղում անելով Չինաստանի արտգործնախարարության պաշտոնյային:
«Չինաստանը սանդուղք է տրամադրել բոլոր ժամանող ղեկավարներին, սակայն ամերիկյան կողմը բողոքել է, որ վարորդը չի խոսում անգլերեն և չի կարող հասկանալ ԱՄՆ անվտանգության ներկայացուցիչների հրահանգները, այդ պատճառով Չինաստանը առաջարկել է տրամադրել թարգմանիչ, որը կնստեր վարորդի փոխարեն, սակայն ԱՄՆ-ը չի ընդունել առաջարկը: Նրանք նաև պնդել են, որ կարիք չունեն սանդուղքի, որը տրամադրում է օդանավակայանը»,- հայտնել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնյան: