Թուրքիան երբեք թույլ չի տա «արհեստական պետության» կազմավորումը Սիրիայի հյուսիսում. վարչապետ
International newsԹուրքիան երբեք թույլ չի տա Սիրիայի հյուսիսում «արհեստական պետության» կազմավորումը:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նման հայտարարությամբ կիրակի հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը` նկատի ունենալով ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քուրդ զինյալներին, որոնց առաջխաղացումն Անկարան փորձում է կանգնեցնել:
Թուրքական Զինուժը օգոստոսի 24-ին Սիրիայում սկսել է «Եփրատի վահան» կոչվող գործողությունը`«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին ետ մղելու և Քրդական ինքնապաշտպանության ուժերի առաջընթացը կանխելու համար` մտահոգվելով հյուսիսային Սիրիայում քրդական ուժերի աճող վերահսկողության համար:
Յըլդըրըմը ելույթով հանդես է եկել Դիարբեքիր քաղաքում, որի ընթացքում հայտնել է նաև ներդրումային ծրագրի մասին, որոնք ուղղված են քրդական շրջանում ռազմական գործողությունների հետևանքով վնասված թաղամասերի վերակառուցմանը: