Սաուդյան Արաբիան մտադիր է ներդնումներ կատարել Կարմիր ծովի ափամերձ բիզնես-գոտում
International newsՍաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են պետական ներդրումային ծրագիր իրականացնել Կարմիր ծովի առափնյա King Abdullah Economic City բիզնես-գոտում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրը:
«Քաղաքներ բիզնեսի վարման համար» նախագիծը գործարկվել է 2005-ին, սակայն King Abdullah Economic City-ի բնակչությունը դեռ չի գերազանցել 5000-ը: PIF պետական հիմնադրամի ներդրումները կարող են օգնել դրա զարգացմանը:
Աղբյուրի խոսքով` հիմնադրամը կարող է գումարներ ներդնել, որն անհրաժեշտ է նախագծի իրականացման համար: Պետական հիմնադրամը կարող է կամ մասնաբաժին գնել նախագծից կամ մեկ այլ ընկերությունից, որն զբաղվում է նախագծի մշակմամբ: