Թաիլանդում ռումբի պայթյունից հետո գնացքների երթեւեկությունը հայտնվել է կաթվածահար վիճակում
International newsԹաիլանդի հարավի երեք նահանգներում դադարեցվել Է երկաթուղային հաղորդակցությունն այն բանից հետո, երբ սեպտեմբերի 3-ին Պատանիի նահանգում պայթուցիկ սարք Է գործի դրվել անցնող գնացքի տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Թաիլանդի երկաթուղու պետական ծառայությունն ավտոբուսներ Է տրամադրել չեղարկված երկաթուղային չվերթերի ուղեւորներին: Տարածաշրջանում խստացված են անվտանգության միջոցները:
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ սեպտեմբերի 3-ին իրականացված պայթյունի հետեւանքով մեկ մարդ Է զոհվել: Եվս երեք հոգի տուժել Է:
Պայթյունը վնասել Է երկաթգծերը: Սակայն անվտանգության ծառայությունները պատրաստվում են աշխատողներին վերանորոգման վայր թողնել միայն այն բանից հետո, երբ կերաշխավորվի աշխատողների անվտանգությունը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունը տեղի Է ունեցել այն բանից մեկ օր անց, երբ Թաիլանդի կառավարության եւ մուսուլմանական անջատականների միջեւ ավարտվել են խաղաղ բանակցությունները: Այդ հանդիպումն ավարտվել Է անարդյունք, սակայն կողմերը պայմանավորվել են բանակցությունների եւս մեկ փուլ անցկացնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: