Լեհաստանի սեյմը չի աջակցել խոսնակի հրաժարականի ընդդիմության պահանջին
International newsԼեհաստանի խորհրդարանի (Սեյմ) ստորին պալատը դեմ է հանդես եկել նախագահ Մարկ Կուհչինսկու հրաժարականի ընդդիմության պահանջին: Այդ նախաձեռնությանը երկուշաբթի օրը դեմ է քվեարկել 234 պատգամավոր, կողմ՝ 169, ըստ որում 28-ը ձեռնպահ է մնացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ընդդիմադիր խոշորագույն «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը պահանջում էր Սեյմի նախագահի հրաժարականը, քանի որ նա իբր «փակում է ընդդիմության բերանը եւ քննարկումների ժամանակ թույլ չի տալիս հարցեր տալ»: «Հարթակին» աջակցել են խորհրդարանում ներկայացված «Նովոչեսնա» եւ Լեհաստանի գյուղացիական կուսակցությունները:
Ընդդիմության նախաձեռնությունը ձախողման էր դատապարտված, քանի որ Կուհչինսկին Լեհաստանում իշխող «Օրենք եւ արդարություն» կուսակցության ականավոր անդամներից մեկն է, որը Սեյմում ձայների մեծամասնություն ունի: