Սի Ցզինպինն ամփոփել Է G20-ի գագաթնաժողովի արդյունքները
International newsՀանչժոուում G20-ի գագաթնաժողովն «ավարտվեց հաջողությամբ»: Դրա արդյունքներով ընդունվեց պաշտոնական հաղորդագրություն: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գագաթնաժողովն ավարտվեց հաջողությամբ»,- ասել Է նա: «Վերջին երկու օրվա ընթացքում եղան բանավեճեր գլոբալ կառավարման քաղաքականության ուժեղացման, առեւտրի եւ ֆինանսների զարգացման շուրջը»,- ասել Է ՉԺՀ-ի նախագահը: Նրա խոսքով՝ G20-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված պաշտոնական հաղորդագրությունը «տվեց ուղղություն եւ սահմանեց նպատակները»:
Սի Ցզինպինը նաեւ հայտարարել Է, որ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնություն են ձեռք բերել համաշխարհային տնտեսության զարգացման ինովացիոն ուղու շուրջը: «Մենք պայմանավորվեցինք համաշխարհային տնտեսության զարգացման նոր ուղու շուրջը: Ի տարբերություն հին ուղու. որը հիմնվում Է ֆիսկալ եւ դրամական քաղաքականությունների վրա, մենք պետք Է աճը խթանենք նորաստեղծությունների միջոցով»,- ասել Է նա եւ նշել, որ այս կետը գրանցված Է ճանապարհի քարտեզում, որը հաստատել են G20-ի գագաթնաժողովի մասնակիցները:
Մասնակիցներին նաեւ հաջողվել Է փոխհամաձայնության հասնել համաշխարհային տնտեսության եւ ֆինանսների կառավարման համակարգի բարելավման հարցերի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: