Yerevan, 17.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի և Վրաստանի վարչապետերը քննարկել են երկկողմ գործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները

Politics

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առանձնազրույցի ընթացքում Հայաստանի և Վրաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընթացքից և անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին: Հովիկ Աբրահամյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության դրական դինամիկան և քննարկել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով Վրաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը ՀՀ կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում երկու երկրների իշխանությունների միջև, և հայ-վրացական հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել: Այդ գործընթացին նպաստում են բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը, և Ձեր այցելությունն էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը և&acute ; քաղաքական, և´ տնտեսական առումով: Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում»: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է. «Վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով. եղել են բարձր մակարդակի մի շարք պաշտոնական փոխայցեր, որոնք նպաստում են մեր հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջև տնտեսական բնագավառում համագործակցության մակարդակը բարձր է, և արդյունավետ է աշխատում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»: Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի անկախության 25-ամյակի հանդիսավոր արարողություններին Հայաստանի Հանրապետությունից բարձր մակարդակի պաշտոնական պատվիրակության մասնակցության համար: 

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթության ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Առևտրատնտեսական գործակցությունն ակտիվացնելու տեսանկյունից երկուստեք կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նոր թափ հաղորդել հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաև Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը և առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել հետագա քայլերը: 

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի և տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության մակարդակից և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին կարևորել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով էներգետիկ համագործակցության զարգացումը և ողջունել 2015 թ. դեկտեմբերին և 2016 թ. ապրիլին Երևանում կայացած Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների միջև հանդիպումները, որոնք հնարավորություն կտան նախաձեռնել և կյանքի կոչել տարածաշրջանային ն շանակության ներդրումային ծրագրեր: Որպես այդպիսին կողմերը կարևորել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, կարևորվել է աշխատանքների արագ ընթացքը։

Երկու երկրների վարչապետները գոհունակություն են հայտնել նաև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում Բարեկամության կամրջի կառուցման աշխատանքներից, որոնք ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան և ընդգծել, որ դրա գործածումն էլ ավելի կամրապնդի տրանսպորտային համագործակցությունը: Վրաստանի վարչապետը, անդրադառնալով բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին, նշել է, որ Հայաստանի և Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են և ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության և կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացման շուրջ: Երկուստեք կարևորվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը:

Հանդիպման ավարտին Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ նշել է, որ անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, և անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանի վարչապետի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների սերտացման և հետագա զարգացման գործում:

 

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia