Լևոն Արոնյանը կմասնակցի Տալի հուշամրցաշարին
SportՍեպտեմբերի 25-ին Մոսկվայում մեկնարկելու է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը։
Արդեն 10-րդ անգամ անցկացվող հուշամրցաշարը «Շախմատը թանգարաններում» ծրագրի մասն է, մրցաշարի պարտիաները կայանալու են ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում:
Տալի հուշամրցաշարին մասնակցելու են Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը և 4 այլ շախմատիստ: