Պուտինը ժամանել է Սամարղանդ՝ հարգելու Քարիմովի հիշատակը
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Սամարղանդ՝ հարգելու Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քարիմովը, որը 78 տարեկան հասակում վախճանվել Է սեպտեմբերի 2-ին, շաբաթ օրը հողին Է հանձնվել իր հայրենի Սամարղանդ քաղաքում:
Այդ օրերին Վլադիվոստոկում գտնվող ՌԴ նախագահի հանձնարարությամբ՝ սգո միջոցառումներում ռուսական պաշտոնական պատվիրակությունը գլխավորել Է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Իսլամ Քարիմովի հիշատակը հարգելու իր մտադրության մասին Վլադիմիր Պուտինը հայտնել Էր նախօրյակին Չինաստանում, որտեղ նա մասնակցում Էր «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: