Շեւչենկոն սթափվելու կոչ է արել Յարմոլենկոյին
SportՈւկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շեւչենկոն Իսլանդիայի դեմ ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրի խաղից հետո անդրադարձել է Կիեւի «Դինամոյի» առաջատար Անդրեյ Յարմոլենկոյին:
«Հուսով եմ՝ տրանսֆերային պատուհանի փակվելը Յարմոլենկոյին կօգնի ամբողջովին կենտրոնանալ իր խաղի վրա: Այժմ նա պետք է կենտրոնանա հավաքականի խաղի վրա: Յարմոլենկոյի համար սա լավագույն որակները ցուցադրելու հիանալի հնարավորություն է: Ես Անդրեյին համարում եմ բարձրակարգ ֆուտբոլիստ, լավագույններից մեկն Ուկրաինայում, բայց նա պետք է սթափվի եւ կարգի բերի իրեն: Բոլոր կողմերից մենք ամեն ինչով կօգնենք նրան: Վստահ եմ, որ երկրպագուներն արդյունավետ խաղ են ակնկալում Յարմոլենկոյից»,- Շեւչենկոյի խոսքը մեջբերում է dynamo.kiev.ua-ն:
Հիշեցնենք, որ դա Շեւչենկոյի նորամուտի խաղն էր Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Դատարկ ստադիոնում անցած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Ուկրաինայի հավաքականի առաջատարներից Եվգենի Կոնոպլյանկան 83-րդ րոպեին 11 մետրանոցից վրիպել էր 1:1 հաշվի ժամանակ: