Թուրքիայում գյուլենականներին հարելու մեղադրանքով աշխատանքից հեռացվել է 733 մարդ
International newsԹուրքիայում չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ուսմունքին սատարելու կասկածանքով աշխատանքից հեռացվել է երկրի գյուղատնտեսության եւ անասնաբուծության նախարարության 733 աշխատակից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հայտնում է թուրքկան trthaber.com լրատվական գործակալությունը: Թուրքիայի իշխանությունները հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրում են 1998 թվականից ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին: Ներկայում երկրում ակտիվ աշխատանքներ են տարվում պետական եւ մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելու նպատակով: