Սիրիայի բանակը Հալեպից հարավ հարձակում Է ծավալել զինյալների խոշոր պատվարի վրա
International news Սիրիայի բանակը առաջ Է շարժվում Հան Թուման բնակավայրի ուղղությամբ՝ Հալեպից 13 կիլոմետր դեպի հարավ, որտեղ գտնվում Է զինյալների խոշոր պատվարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 6-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է սիրիական մի զինվորական աղբյուր:
«Ուսումնարանների ազատագրումից հետո հարավում ծավալված զորքերը հնարավորություն ունեին շարժվելու առաջ՝ դեպի Հան Թումանի կողմը. դա Էլ հիմա տեղի Է ունենում»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
Հան Թուման բնակավայրում Է գտնվում ահաբեկչական խմբավորումների խոշոր պատվարը: Զինյալներն այդ բնակավայրն օգտագործում են որպես հենակետ Հալեպ քաղաքի հարավում եւ հարավ - արեւմուտքում մարտեր մղելու համար: Ահաբեկիչները փորձում են Հան Թուման պահեստային ուժեր եւ զինամթերք տեղափոխել հարեւան Իդլիբի եւ Համայի նահանգներից:
Սեպտեմբերի 4-ին կառավարական զորքերին եւ աշխարհազորի ջոկատներին հաջողվել Էր լիովին կտրել զինյալների մատակարարման բոլոր ուղիները Հան Թումանի եւ Հալեպ քաղաքի միջեւ: Դրանից հետո իրականացվել Է Հալեպի հարավում զինվորական ուսմունարանների տարածքների գրոհի ավարտական փուլը:
Զինվորական կրթական հաստատությունների լրիվ ազատագրումից հետո բանակը նեղացրել Է զինյալների օղակումը Հալեպի արեւելյան թաղամասերում եւ Ռամուսեի շրջանում: Հալեպի հարավ - արեւմուտքում զինյալների վերահսկողության տակ Է մնում 1070 բնակելի թաղամասի մի մասը: