ECA. Ռեալը նախորդ մրցաշրջանի լավագույն ակումբն է
SportԵվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) Մադրիդի «Ռեալին» անվանել է 2015-2015 մրցաշրջանի լավագույն ակումբ,- հաղորդում է մադրիդցիների պաշտոնական կայքը:
Իսպանական ակումբը նման պարգեւի էր արժանացել «մրցաշրջանում ականավոր հաջողությունների հասնելու, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգան 11-րդ անգամ հաղթելու համար»:
Մրցանակը շնորհվել է «Ռեալի» փոխնախագահ Պեդրո Լոպես Խիմենեսին: