Ռայոլա. 2-3 տարուց նոր Մեսսին կամ Նեյմարը կարժենան 200 մլն ֆունտ
SportԳործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ անհավանական չի համարում գործարք, որում ֆուտբոլիստի համար կվճարեն 200 մլն ֆունտ ստերլինգ:
«Հաշվի առնելով տնտեսության միտումը՝ այնքան էլ հեռու չենք 200 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ գործարքից: Կարծում եմ՝ դա կարող է տեղի ունենալ 3-4 տարուց:
Հավանաբար, դա կլինի բրազիլացիներից ինչ-որ մեկը, քանի որ նրանք կարող են յուրահատուկ ինչ-որ բան ավելացնել: Ինչ-որ մեկի՝ նոր Նեյմարի կամ նոր Մեսսիի համար կարող են այդ գումարը վճարել: Հնարավոր է, որ դա տեղի ունենա 2-3 տարուց»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է «Talksport»-ը: