Պրեմիեր լիգա. Մոուրինյոն՝ օգոստոսի լավագույն մարզիչ, Ազարը՝ լավագույն ֆուտբոլիստ
Sport«Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն ճանաչվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է Պրեմյեր լիգայի թվիթերյան էջը:
Քվեարկության արդյունքում՝ պորտուգալացի մասնագետը ստացել է ձայների 40 տոկոսը՝ գերազանցելով Անտոնիո Կոնտեին («Չելսի», 33 տոկոս), Խոսեպ Գվարդիոլային («Մանչեսթեր Սիթի», 14 տոկոս) եւ Մայքլ Ֆիլանին («Հալ Սիթի», 13 տոկոս):
Անգլիայի առաջնության մեկնարկային 3 տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» տարել է 3 հաղթանակ եւ «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, որը նախորդ ամիս 3 խաղում խփել էր 2 գոլ: