ԻՊ-ն հարձակվել է թուրքական տանկերի վրա
International newsԾայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Վուքուֆ շրջանում հարձակվել է թուրքական զինված ուժերին պատկանող երկու տանկի վրա, որոնք Սիրիայում մասնակցում են «Եփրատի վահան» գործողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անաոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով երեք զինվոր սպանվել է, չորսը` վիրավորվել:
Թուրքական ԶՈՒ-ն օգոստոսի 24-ին Գազիանթեփ նահանգի Ղարղամիշի շրջանից ներխուժել էրՍիրիայի Հալեպ նահանգում գտնվող Ջերաբլուս քաղաք` բացելով ռազմական գործողություններիառաջին ճակատը: «Եփրատի վահան» գործողության 11-րդ օրը` սեպտեմբերի 3-ին, թուրքականկողմը սիրիական Ռաի քաղաքի ուղղությամբ բացել է հարձակման երկրորդ ճակատը: