Ֆրանսիայում բրիտանացիների փողով պարիսպ են կառուցելու միգրանտների դեմ. Daily Telegraph
International newsՖրանսիայի Կալե քաղաքում բրիտանացիների փողով 4 մետր բարձրությամբ պարիսպ Է կառուցվելու Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա միգրանտների անօրինական ներթափանցումը կանխելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հայտնել Է Ռոբերտ Գուդվիլը, որը Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարարությ ունում տնօրինում Է միգրացիոն քաղաքականությունը:
«Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս սկսել նոր պարսպի կառուցումը,- Գուդվիլի խոսքից մեջբերում Է անում The Daily Telegraph թերթը:- Մենք լարափակոց Էինք տեղադրել, իսկ այժմ պարիսպ ենք կառուցում»:
«Մենք անվտանգությունն ամրապնդում ենք լավագույն սարքավորանքի միջոցով»,- հավելել Է նա:
Պարսպի արժեքը, նախնական գնահատումներով՝ կկազմի 2 միլիոն ֆունտ ստեռլինգ (գրեթե 2,7 միլիոն դոլար): Այն կկառուցվի այն ավտոմայրուղու երկու կողմերում, որը տանում Է նավամատույցներ, որտեղից լաստանավային հաղորդակցություն Է իրականացվում Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: