ԵՄ-ն կես տարով երկարացրել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների սեւ ցուցակի գործողությունը
International newsԵվրամիության (ԵՄ) 28 երկրների դեսպանները Բրյուսելում կայացած լիագումար նիստում որոշում են կայացրել կես տարով երկարացնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի արեւելքի ինքնահռչակ հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ սահմանված անհատական պատժամիջոցների գործողությունը, որոնց համար փակ Է ԵՄ մուտքը, իսկ բանկային ակտիվներ ը ենթակա են սառեցման: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մի աղբյուր:
«ԵՄ-ի մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 7-ին հավանություն են տվել սահմանափակիչ միջոցների երկարաձգմանը մինչեւ 2017 թվականի մարտի 15-ը»,- ասել Է նա՝ նշելով, որ այժմ այս որոշումը պետք Է ԵՄ-ի բոլոր 28 երկրների կողմից պաշտոնապես հաստատվի ԵՄ-ի խորհրդի հերթական նիստում՝ սովորական գրավոր ընթացակարգով, իսկ այնուհետեւ հրապարակվի մության Պաշտոնական հանդեսում, ինչից հետո այն կմտնի ուժի մեջ:
«ԵՄ-ի խորհրդի որոշումն սպասվում Է մինչեւ սեպտեմբերի 15-ը (երբ լրանում Է ներկայիս պատժամիջոցների գործողության ժամկետը),- նշել Է դիվանագետը:- Այսօրվա դությամբ սեւ ցուցակի մեջ մտնում են 146 ֆիզիկական անձ եւ 37 կազմակերպություններ: Մենք սպասում ենք, որ դրանում ոչ մի կարգի փոփոխություններ չեն լինի»: