Պենտագոնի ղեկավարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն ի դեմս Ռուսաստանի թշնամու չի տեսնում
International newsԱՄՆ-ն ի դեմս Ռուսաստանի թշնամու չի տեսնում եւ մտադիր չԷ բախման գնալ նրա հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:
«ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ հարաբերություններում հավասարակշռված, բայց վստահ մոտեցում Է կիրառում… Մենք դուռը բաց ենք թողնում Ռուսաստանի հետ աշխատելու համար: ԱՄՆ-ն ի դեմս Ռուսաստանի թշնամու չի տեսնում եւ մտադիր չԷ բախման գնալ նրա հետ,-ասել Է նախարարը՝ հանդես գալով Օքսֆորդի համալսարանի ուսանողների առջեւ:-Մենք հույս ունենք, որ երբեւիցե Ռուսաստանը կդառնա հուսալի եւ պատասխանատու գործընկեր»:
Քարթերի խոսքով՝ վերջին տարիներին Ռուսաստանի գործողությունները, այդ թվում՝ «Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը, ավիատիեզերական տարածությունում ոչ պրոֆեսիոնալ գործողությունները, խոսում են այն մասին, որ ՌԴ-ն սխալ եւ հավակնոտ քաղաքականություն Է վարում»:
Որպես համագործակցության դրական օրինակ նա բերել Է Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկխոսությունը Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ: «Սակայն Ռուսաստանը շարունակում Է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին»,- հավելել Է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: