Վրացագետը Գեորգի Կվիրիկաշվիլու այցը Հայաստան կապում է Վրաստանում խորհրդարանական ընտրությունների հետ
PoliticsՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու այցելությունները Երևան և Բաքու ոչ ուղղակի կապ ունեն նաև հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա:
Աեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նրա խոսքով՝ Վրաստանի վարչապետը փորձում է ցույց տալ վրացահայերին ու այդ երկրում ապրող ադրբեջանցիներին, որ բարիդրացիական հարաբերությունները երկու երկրների հետ շարունակվում են և շարունակվելու են իրենց իշխանության օրոք:
«Շատ հետաքրքիր էր այն փաստը, որ Վրաստանի պատվիրակության մեջ ներկա էր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էնզել Մկոյանը, ով մեկ ամիս առաջ առաջադրվել էր Ախալքալաքից՝ «Վրացական երազանք» կուսակցության կողմից: Նրա ներկայության մասին չէր բարձրաձայնվում, սակայն արդեն ցույց է տալիս, որ նախընտրական էլեմենտը այս այցելության մեջ կա»,- ասաց մասնագետը:
Շարունակելով Վրաստանում կայանալիք ընտրությունների թեման՝ վրացագետը շեշտեց, որ կա նաև նոր քաղաքական ուժ, որտեղ կենտրոնացած են Սահակաշվիլու կուսակիցները և անձիք, ովքեր հիասթափվել են գործող իշխանություններից: Նրա կարծիքով՝ վերջիններս բավականին հետաքրքիր են աշխատում և, շատ հնարավոր է, հատեն խորհրդարանական ընտրությունների նվազագույն շեմը: