ՌԴ-ում նավթի արդյունահանումը հասել է 25 տարվա առավելագույն ցուցանիշին
International newsՌուսատանում նավթի և գազախտուցքի (կոնդենսատ) արդյունահանման միջին օրական ծավալը սեպտեմբերի սկզբից գերազանցել է օրական 11 մլն բարելը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Վառելիքաէներգետիկ համալիրի կենտրոնական վերահսկիչ վարչության տվյալները:
Bloomberg գործակալության հաշվարկներով` ՌԴ-ն նման ցուցանիշներ առաջին անգամ է գրանցում 1991-ից ի վեր:
Օգոստոսին նավթի արդյունահանման միջին օրական ծավալը Ռուսաստանում կազմել է 10.71 մլն բարել, որը 1.6 տոկոսով պակաս է հուլիսյան ցուցանիշից և 0.1 տոկոսով ավելի նախորդ տարվա ցուցանիշից:
Սաուդյան Արաբիան, իր հերթին, արդյունահանել է իր համար ռեկորդային 10.69 մլն բարել: Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են համատեղ գործողությունների միջոցով պահպանել կայունությունը նավթի շուկայում: