Կիեւում անհայտ անձը հայտնել է, թե Roshen–ի առեւտրի կետերում ականներ են տեղադրված
International newsԿիեւում անհայտ անձը հայտնել է, թե քաղաքում ականներ են տեղադրվել Roshen հրուշագործական ընկերության բոլոր առեւտրի կետերում, հայտնում է «112 Ուկրաինան»։
«Ականապատման մասին տեղեկությունը մենք ստացել ենք էլեկտրոնային փոստով։ Հաղորդվում էր, որ Roshen–ի բոլոր առեւտրի կետերում եւ կենտրոնական գրասենյակում պայթյուններ են հնչելու։ Այդ պատճառով առեւտրի կետերը ստուգվում են, փրկարարները կհերթապահեն, մինչեւ ազգային ոստիկանությունը չհայտնի, որ այդ օբյեկտներն անվտանգ են»,– ասել է ԱԻՆ գլխավոր վարչության ներկայացուցիչ Սվետլանա Վոդոլագան։
Նա նաեւ հուսյ է հայտնել, որ ահազանգը կեղծ է, քանի որ եթե իրականում ինչ–որ մեկը նման բան որոշի անել, այդ մասին չի հայտնի։