«Պորոշենկոն ձգձգում է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի ստորագրումը». Պուշիլին
International news«Նովոռոսիայի ժողովրդական ճակատի» սոցիալ - տնտեսական աշխատակազմի ղեկավար Դենիս Պուշիլինի կարծիքով` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ձգձգում է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի ստորագրման գործընթացը: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով «Նովոռոսիա» մամուլի կենտրոնի հաղորդագրությանը:
«Պորոշենկոն ակնհայտորեն ձգձգում է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի ստորագրման գործընթացը: Գերագույն ռադայում քվեարկությունը տեղի է ունեցել դեռևս սեպտեմբերի 16-ին, սակայն Պորոշենկոյի ստորագրությունը մինչև հիմա չկա: Մինսկի պայմանավորվածությունները առանց Դոնբասին հատուկ կարգավիաճակ տրամադրելուն առոչինչ են»,- ասել է Պուշիլինը:
Նրա կարծիքով` նախագահի նման գործողությունները խոսում են այն մասին, որ «Ուկրաինան մերժում է խաղաղ կարգավորման ծրագիրը»:
Պուշիլինը նշեց նաև, որ եթե հատուկ կարգավիճակի մասին օրենքը չստորագրվի, ապա «Ուկրաինայի բանակի ներխուժումը Դոնբաս անխուսափելի կլինի»: