ՆԱՏՕ-ն 70 միլիոն եվրո կհատկացնի կիբեռանվտանգությունն ապահովելու համար
International newsՆԱՏՕ-ն 70 միլիոն եվրո կհատկացնի դաշինքի կիբեռպաշտպանության ապահովման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կազմակերպության մամուլի ծառայությունը. մամուլի տեղեկագիրը սեպտեմբերի 8-ին զետեղված Է նրա կայքում:
«Այլ հարցերից թվում խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու Է կիբեռհնարավորությունների նորացմանը 70 մլն եվրո հատկացնելու հարցը: Այն կսկսվի 2017 թվականին եւ կբերի այդ բնագավառում ՆԱՏՕ-ի զգալի ուժեղացման»,-ասված Է խորհրդաժողովի ծրագրի նկարագրության մեջ, որն ընթանում Է Բելգիայի Մոնս քաղաքում:
Դաշինքի կիբեռպաշտպանության կենտրոնի, ՆԱՏՕ-ի՝ հաղորդակցության եւ տեղեկատվության գործակալության ղեկավարությունը եւ պրոֆիլային արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչները քննարկում են Հյուսիսատլանտյան դաշինքի թվային սահմաններն ավելի արդյունավետ պաշտպանելու միջոցները:
Հուլիսին Վարշավայում տեղի Է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ կիբեռտարածությունը ճանաչվել Է դաշինքի պատասխանատվության գոտի: Ինչպես նշել Է The New York Times-ը, կազմակերպությունը կիբեռպատերազմ վարելու հստակ ձեւակերպված ծրագիր դեռեւս չունի: