ԱՊՀ-ի գագաթնաժողովը փաստաթուղթ կընդունի նոր պայմաններին Համագործակցության ադապտացման մասին
International newsՆոր պայմաններին ԱՊՀ-ի ադապտացման մասին փաստաթուղթը կներկայացվի Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Բիշքեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 8-ին հայտարարել Է ԱՊՀ-ի գոր ծադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
«Արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կհավաքվեն իրենց հերթական նիստին, որից անմիջապես հետո տեղի կունենա Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստը»,- ասել Է Լեբեդեւը «Անկախ Պետությունների Համագործակցության կազմավորման օրվա 25 տարին» թեմայով բաց ամբիոնի ընթացքում:
Գործկոմի նախագահի խոսքով՝ այդ նիստի շրջանակներում պլանավորված Է «նոր պայմաններին ԱՊՀ-ի ադապտացման վերաբերյալ» կարեւոր որոշումների ընդունում:
Լեբեդեւը հիշեցրել Է, որ այդ փաստաթղթի պատրաստման վերաբերյալ որոշումն ընդունվել Է տակավին 2015 թվականին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ եւ հավանություն Է գտել ԱՊՀ-ի մյուս անդամ երկրների կողմից:
Նա ընդգծել Է, որ այն հայտարարությունները, թե ԱՊՀ-ն «սպառել Է իրեն եւ դատապարտված Է ինքնալուծարման», ոչ մի հիմք չունեն: «Կյանքն ինքն Է մեզ թելադրում այս բացառիկ միավորման (պահպանման – խմբ.), դրա կատարելագործման եւ գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը»,- եզրափակել Է գործադիր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: