Թուրքիան թույլատրել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա
International newsԹուրքիայի կառավարությունն ի վերջո թույլատրել է Գերմանիայի դաշնային խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազայում առաքելություն իրականացող իր զինվորականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է պաշտոնական Անկարայի նման որոշումը: «Պատգամավորները պետք է կարողանան այցելել այն բանակին, որը հաշվետու է խորհրդարանի առջև: Թուրքիայի կառավարության նման որոշմամբ մենք փոքր-ինչ ավելի առաջխաղացում ունեցանք մեր հարաբերություններում»,- ասել է նա:
Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից կարճ ժամանականց Գերմանիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարեց, որ Թուրքիանթույլատրություն չի տրամադրել Գերմանիայի ՊՆ բարձրաստիճան պաշտոնային և խորհրդարանիմի քանի անդամների` 2016 թվականի հուլիսին այցելելու Ինջիրլիքի ռազմաբազա:Պաշտպանության նախարարության քարտուղարի տեղակալ Ռալֆ Բռաուքզիեփեն ծրագրել էրհուլիսին խորհրդարանական պատվիրակության հետ այցելել Թուրքիայում տեղակայվածգերմանական զորքերին, սակայն դա արգելվել է` կապված Բունդեսթագի կողմից Հայոցցեղասպանությունը ճանաչող բանաձևի հետևանքով թու րք-գերմանական հարաբերություններիլարման հետ:
Պաշտոնական Անկարան պահանջում է Գերմանիայի կառավարությունից հայտարարել Բունդեսթագի բանաձևից հեռու լինելու և դրան չաջակցելու մասին: Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում և կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հրաժարվել են նման քայլի գնալուց:
Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով գտնվում են գերմանական Tornado հետախուզականինքնաթիռներ և 240 գերմանացի զինվոր: