Սթոլթենբերգն ու Էրդողանը քննարկել են «Եփրատի վահան» գործողությունը
International newsԹուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Անկարայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:
Դռնփակ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «Եփրատի վահան» ռազմական գործողություններն ու Սիրիայում վերջին զարգացումները:
Բացի այդ, քննարկվել է հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձը: Հաղորդվում է, որ Էրդողանից բացի՝ Սթոլթենբերգը ծրագրել է հանդիպումներ ունենալ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հետ: