Փարիզում պատրաստվում են սեփական արժույթ ստեղծել
International newsՍեփական արժույթ ստեղծելու գաղափարը շրջանառության մեջ է դրվել է Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Այժմ առանձին դրամական միավոր ունենալու մասին մտածում են Փարիզում:
Ինչպես հայտնում է Euromag-ը` մոտ 30 ֆրանսիական քաղաքներում արդեն շրջանառվել է սեփական տեղական արժույթի միտքը: Հաջորդիվ Փարիզի հերթն է: Գաղափարի էությունն այն է, որ այս կամ այն քաղաքի բնակիչները իրենց գնումների համար ավելի շատ են վճարում եվրոյի արժույթով: Միևնույն ժամանակ նման արժույթ ընդունող վաճառականները պարտավորվում են իրացնել միայն տեղական արտադրության ապրանքներ:
Տեղական արժույթի ներմուծումը կարգավորում է ապրանքների բաշխման նման միջոցը, որի դեպքում արտադրողի և գնորդի միջև միայն մեկ միջնորդ է գործում: Այս երևույթը դրական ազդեցություն է ունենում տեղական տնտեսության վրա, քանի որ նպաստում է բնակչության առավել մեծ զբաղվածությանն ու տեղական արտադրանքի առաջխաղացմանը: