Լավրովն ու դե Միստուրան Ժնեւում եւս մեկ հանդիպում են ունեցել
International newsՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնեւում եւս մեկ հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական պատվիրության աղբյուրը:
Նախօրեին նույնպես ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացի հետ:
Ավելի վաղ դե Միստուրան հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: