Yerevan, 04.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ առողջապահությունը՝ 25 տարեկան. պարգևատրվեցին անվանի բժիշկներ

Society

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության առողջապահությունը՝ 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառումը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությ ունից:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը հնչեցրեց ՀՀ նախագահի ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Քառորդ դար առաջ մենք իրականացրինք մեր դարավոր երազանքը`ընտրելով անկախության ուղին: Այդ դժվարին ուղին առողջապահության համակարգի աշխատողները պատվով անցան: Երկրաշարժ, պատերազմ նրանց հաջորդող տարիները լուրջ փորձություն էին բոլորիս համար, առանձնահատուկ մարտահրավերներ հատկապես մեր բժիշկների և առողջապահության ողջ համակարգի համար»:

Արարողությանը ներկա էին առողջապահական համակարգի ղեկավարներ, բուժաշխատողներ։ Ֆիլմի միջոցով ներկայացվեց անկախ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացումը, ձեռքբերումները։

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ԼՂՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց. «Մենք ուզում ենք մեծարել մեր անվանի բժիկներին, մեր պարտքն ենք համարում ուժերի ներածի չափով նպաստել առողջապահական համակարգի զարգացմանը։ Հենց այդ կարևորությունը գիտակցելով՝ համագործակցություն են սահմանել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը։ Մեր երկու կառույցների որդեգրած քաղաքականությունն է՝ նոր սերնդի բժիշկներին ներգրավել առողջապահական գործընթացներում՝ թե՜ մասնագիտական, թե՜ կազակերպչական առումներով։ Այս միջոցառումն էլ այդ համագործակցության պտուղներից է։ 25 տարիների ընթացքում շատ բան է արվել առողջապահության համակարգում։ Հանրապետական կուսակցությունը բոլոր ժամանակներում էլ իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել բոլոր այդ ծրագրերում»:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ Դերենիկ Դումանյանը, շնորհավորելով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ, նշեց. «Այս 25 տարիների ընթացքում մեծ բան է կատարվել, բայց դեռ շատ անելիքներ կան, այդ թվում նաև այնպիսիք, որ մեր ազգաբնակչությունը միանշանակ բավարարված լինի բժշկական օգնության որակից, մատչելիությունից և հասանելությունից»:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ  Արա Մինասյանը ոլորտում դրական առաջընթաց է տեսնում. «Անշուշտ, դրական առաջընթաց կա վերջին տարիներին: Մենք նաև կադրերի վերապատրաստում ենք իրականացրել, ինչի շնորհիվ ունենք լավ վերապատրաստված կադրեր տարբեր ոլորտներում»:

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ համանախագահ  Արա Բաբլոյանի հավաստմամբ՝ ՀՀ առողջապահության համակարգը լուրջ ճանապարհ է անցել, հաղթահարել մի շարք դժվարություններ, սակայն հայ մարդուն տրված հատուկ ներուժի և հմտության շնորհիվ կարողացել է դիմակայել և ուղղելով մեջքը՝ առաջ շարժվել:

Համակարգի մի շարք նվիրյալներ արժանացան պարգևների՝ ՀՀ ԱԺ-ի, վարչապետի հուշամեդալներ և շնորհակալագրեր:

Պարգևների արժանացան բժիշկ, սրտաբան,պրոֆեսոր (ԱՄՆ) Արամ Չոբանյանը, գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հասարակական գործիչ (Ռուսաստան) Լեոնիդ Ռոշալը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վիրաբույժ Հովհանես Սարուխանյանը,  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկական վիրաբույժ, ՀՀ Աժ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և այլ անվանի բժիշկներ: ՀՀ առողջապահության  համակարգում ներդրման համար պար գևատրվեցին նաև «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Հայաստան Արցախ հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

 

IDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance