Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դու և նա. Stop! Մուտքն արգելված է

Cosmo.am-ը գրում է․ Երբեմն, երբ սիրային հարաբերությունները կանգնում են փակուղու առաջ կամ ավարտվում են բաժանությամբ, մենք սկսում ենք գիտակցել, որ մի փոքր չափն անցել ենք, քանի որ բավականաչափ ազատություն չենք տվել մեր սիրելի տղամարդկանց և հաճախ, առանց գիտակցելու, խախտել ենք նրանց՝ անձնական կյանք ու անձնական տարածք ունենալու իրավունքը: Ամերիկացի հոգեբան Հենրի Քլաուդը, օրինակ, այս երևույթին տալիս է հետաքրքիր սահմանում. «Կա մի կետ, որտեղ «ես»-ն առանձնանում է մնացած բոլորից»: Այդ կետն այն սահմանն է, որից այնկողմ տվյալ մարդը չի ցանկանում իր կյանքը բացել որևէ մեկի առաջ, անգամ՝ ամենասիրելի անձնավորության: Այդ սահմանների առկայությունը կարևորում են հատկապես արական սեռի ներկայացուցիչները. չէ՞ որ ամեն անգամ, երբ մենք հատում ենք այդ սահմանը, անուղղակի կերպով «ոտնձգություն» ենք կատարում նրա ազատության նկատմամբ: Այդ սահմաններն ընդունելը դառնում է ավելի դժվար, երբ այդ ամենին խառնվում են սերն ու զգացմունքները: Ասում են, որ կանոններն ու սահմանափակումները խախտելու համար են, բայց՝ ոչ սիրային հարաբերությունների դեպքում: Ի՞նչ անել, որպեսզի քո սերը, հոգատարությունն ու նրա անձի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը ոչ մի կերպ չանցնեն սիրելի տղամարդուդ անձնական սահմանները: Ինչպես նշում է Cosmo հոգեբան Տաթևիկ Աղաբեկյանը, անձնական տարածքը միայն խոսելիս դիմացինի հետ որոշակի հեռավորություն պահպանելը չէ: Անձնական տարածքի մեջ են մտնում բոլոր այն իրերը և երևույթները, որոնք թանկ են մարդու համար, քանի որ այն ամենը, ինչը կարևոր է մեզ համար, կազմում է մեր «ֆիզիկական ես»-ի, մեր մարմնի և մեր ինքնության բաղկացուցիչ մասը: Հետևաբար, եթե դու որևէ կերպ փոփոխում ես դրանք, կամ եթե տվյալ մարդը ստիպված է լինում այդ երևույթները կիսել մեկ ուրիշի հետ, վերջինիս մոտ առաջանում է դրանք պաշտպանելու ցանկություն: Ավելին՝ կարող է տպավորություն առաջանալ, որ իր անձի որոշ մասը պոկում-տանում են իրենից, հետևաբար՝ անգամ եթե լուրջ ռոմանտիկ հարաբերությունների մեջ ես, մի՛ մոռացիր հարգել զուգընկերոջդ և նրա համար կարևոր երևույթները: Յուրաքանչյուր մարդ միշտ ցանկանում է ունենալ մի բան, որը միայն իրեն է պատկանում, լինի դա վայր, թե որևէ իր: Իսկ հիմա կետ առ կետ ուսումնասիրենք իրավիճակներն ու միասին գտնենք լուծման ճիշտ տարբերակներ: Նրա ընկերները: Հարաբերությունների որոշակի փուլում, բնական է, որ դու, ծանոթանալով նրա ընկերների հետ, աստիճանաբար մտերմանում ես նրանցից մի քանիսի կամ, գուցե, բոլորի հետ: Թույլ մի՛ տուր, որ սիրելիդ կարծի, թե ինքն այլևս չի կարող իր ընկերներից որևէ մեկի հետ կիսվել որևէ փոքր գաղտնիքով: Նա պետք է ունենա ընկերներ, ում պարտադիր չէ, որ դու ճանաչես: Այդպես նա իրեն ազատ կզգա: Նրա հանգիստը: Զույգերն առանձին չեն գնում հանգստանալու, առանձին չեն մասնակցում հավաքույթների ու, ընդհանրապես, նրանք ոչինչ առանձին չեն անում: Խնդիրն այն է, որ մեզ շատ հաճախ թվում է, որ եթե մեր սիրելիները մեր կողքին չեն, ապա միանշանակ դավաճանում են մեզ: Մինչդեռ պետք է վստահես նրան, և ոչ մի արտասովոր բան չկա, եթե քո ընտրյալը որոշի մենակ գնալ հանգստանալու: Հանգստի վերջին շաբաթվա ընթացքում կարող ես միանալ նրան: Նրան միայնակ հանգստանալու հնարավորություն տալով` դու միայն կշահես. նա կհասկանա, որ վստահում ես իրեն։ Բացի այդ, դու էլ ժամանակ կունենաս քո կարիքները հոգալու: Նրա իրերը: Միասին ապրելու ժամանակ կարևոր է, որ յուրաքանչյուրդ ունենա սեփական տարածք` անձնական իրերի, հագուստի, աշխատելու կամ հոբբիով զբաղվելու համար: Նա պետք է ունենա դարակ, որի մեջ կարող է նետել իր կրակայրիչն ու նոթատետրը, կամ վստահ լինել, որ մի քանի օր առաջ իր գրպանից ընկած թղթի կտորը կգտնի հենց այնտեղից: Նա պետք է ունենա իր անկյունը, որտեղ կարող է հանգիստ աշխատել իր համակարգչով կամ պարզապես խաղ խաղալ ու ֆիլմ դիտել: Նրա նամակագրությունը: Բնավ պարտադիր չէ ունենալ սոցիալական կայքերի նրա բոլոր էջերի ու էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերը: Օրվա մեջ մի քանի անգամ նրա էջերը մուտք գործելը լավ բանի, հավատա, չի բերի: Արդյունքում՝ դու միանշանակ կգտնես մի աղջկա, ով փորձում է գրավել սիրելիիդ, կգտնես սիրելիիդ կողմից ուղարկված նամակներ, որտեղ նա հաճոյախոսում է իր գործընկերուհիներից մեկին ու անպայման մտերիմ ընկերոջ հետ նամակագրություն, որի բովանդակությունը քեզ այնքան էլ պարզ չի լինի ու այդ պատճառով շատ կասկածելի կթվա: Իրոք որ, նրա հետ վիճելու առիթներ կստեղծվեն: Չնայած, եթե անկեղծ լինենք, մեր նամակագրություններն էլ միշտ չէ, որ բոլորովին անմեղ են լինում: Նրա անձը: Կարիք չկա նրան կես ժամը մեկ հիշեցնելու, որ հաց ուտի, որ տաք հագնվի, որ զգույշ վարի մեքենան: Նա քո սիրելին է, այլ ոչ թե երեխան և բավական մեծ է՝ ինքնուրույն գործելու համար: Երբեք չփորձես նրա համար մայրիկ դառնալ: Դա միայն կվնասի ձեր հարաբերությունները: Պետք է տալ նրան ինքնուրույն գործելու և ինքնուրույն որոշում կայացնելու ազատություն: Ի՞նչ է ստացվում: Անգամ եթե նա խենթի պես սիրահարված է քեզ, ու դուք աշխատանքից միշտ միասին եք տուն վերադառնում, ձեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա միայն իրեն հատկացված ժամանակը: Առանձին անցկացված երեկոն կստիպի, որ կարոտեք միմյանց: Կարիք չկա, որ դու վայրկյանը մեկ ստիպես նրան պատմել, թե ինչ խնդիրներ ունի աշխատավայրում. դա էլ է նրա անձնական «տիրույթը»: Հավատա, նա ինքը կկիսվի քեզ հետ, երբ դրա կարիքն ունենա: Տղամարդը պետք է հասկանա, որ դուք միասին եք, բայց միևնույն ժամանակ ինքը չի կորցնում իր ազատությունը:
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun