Վերջին մեկ տարում ԱՄՆ պատժամիջոցները Կուբայի համար արժեցել են 4,6 մլրդ դոլար
International newsԸստ Կուբայի կառավարության հաշվարկների՝ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների հետևանքով երկիրը վերջին մեկ տարում կորցրել է 4,6 մլրդ դոլար:
Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
«Կուբայի նկատմամբ սահմանված ԱՄՆ շրջափակումը պահպանվում է: Այն տնտեսական խնդիրների հիմնական պատճառն է և խոչընդոտը զարգացման գործում»,- հայտնել է Կուբայի ԱԳՆ ղեկավար Բրունո Ռոդրիգեսը:
Նշվում է, որ Կուբայի նկատմամբ առևտրային էմբարգոն սահմանվել է 1959 թ. և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կառավարման ընթացքում գործնականում չի մեղմացվել: